տեսնում եմ հեռուն..., Նստած եմ վերև

Waiting for Godot

Waiting for Godot

"Did you ever read the Bible?
The Bible . . . I must have taken a look at it."

...գարնան էս օրերին իշխանության ու ընդդիմության առաջնորդների քաղաքական լկտի առևտրի, շատ բան հասկացող ու քիչ բան խոսողների համատարած ցինիզմի, հոգեխանգարմունքի պահին անձնականն ու մասնագիտականն իրար խառնելու պատրաստ իմաստակների, տարիքի հետ էդպես էլ չհասունացած մանկամիտ «փորձագետների» էս կրկեսում մի բան է միայն անմնացորդ ուրախացնում՝ ջահելների հեղափոխական ոգին... «չծեծված» սերունդ է մեծանում, սերունդ, որ թեև ոտքերին դեռ ամուր կանգնած չէ, թեև չգիտե ինչ է պատասխանատվությունը, սակայն ձգտում է իրավունքի... դէ ինչ, հավի ու ձվի հավերժական շրջանում պետք է ինչ որ տեղից սկսել, դէ թող էս շրջանն էլ սկսվի ձվից... մեկ է իրավունքի ձգտող սերունդը քայլ անց զգալու է պատասխանատվության բեռն ու հասունանալու է, ձուն հավ է դառնալու, որ պիտի ձու ածի...
Collapse )
Ուտե՞մ

Выборы 2013 Стульев или Короли на День

Пьеса в десяти актах


Действие первое.
Ночь. Ереван, ул. Тпагричнери 9. Момент истины. Человек с ружьем. Молчаливый крик в душе. «Держите гроссмейстера!»

Гроссмейстер подумал: «Сволота всякая! Гадюка семибатюшная! Среднее образование имеет!»


Действие второе.
Там же

Collapse )

տեսնում եմ հեռուն..., Նստած եմ վերև

Սիրուն չի, Տարո՛ն...

Վերջերս աչքովս ընկավ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցը» Հայաստանի մասով: Զսպելով մեկ պետության իշխանությունների կարծիքը «միջազգային» որակելու հանդեպ ընդվզումը, որոշեցի կարդալ: Բայց 37 թվի «դանոսի» լավագույն ավանդույթներով շարադրանքը կարդալու արդյունքում հայ-առաքելական աթեիստիս ընդվզումն աստիճանաբար վերաճեց նողկանքի: Ու էս խելքից պատուհասի ներշնչմամբ ուզեցի հասկանալ, "а судьи кто?".
Collapse )
Ուտե՞մ

ընտրական բարեփոխումների ալիքի բլրին... կամ պարզապես՝ բլրին


Հայաստանում ընտրակաշառքի երևույթը աստիճանաբար դառնում է սովորական և ավանդական: Հաշվի առնելով այս կարևորագույն սոցիալ-տնտեսակն փոփոխությունը 21-րդ դարի հայ հասարակական-քաղաքական կյանքում, գտնում ենք, որ հասունացել է ընտրակաշառքի ինստիտուտն օրինականացնելու, ստվերազերծելու և հարկելու անհրաժեշտությունը:

Նախ փորձենք գնահատել գալիք ընտրություններում բաժանվելիք ընտրակաշառքի համախառն ծավալը, հիմնվելով նախորդ ընտրությունների փաստական տվյալների վրա:

Եվ այսպես, 2007 թվականի մայիսի 12-ի ընտրություններում համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստացել է 458,258 քվե, ԲՀԿ-ն՝ 204,483, ՕԵԿ-ը՝ 95,324, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը ու մնացած մանր-մունրն էս պահին կարևոր չեն սույն հաշվարկի համատեքստում, որովհետև փող կամ չեն բաժանել կամ էլ...

Եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կուսակցությունների ստացած քվեների առնվազն կեսից ավելին տրվել է առանց ընտրակաշառքի, բարոյահոգեբանական եզրույթների և հոգեխանգարմունքի արդյունքում, ինչպես նաև հանելով լցոնումների մասնաբաժինը, ընտրակաշառք ստացած ընտրողների թիվը կարելի է գնահատել առնվազն 250-300 հազար:

Մեծամասնական ընտրակարգով , 41 ընտրատարածքներում հաղթած թեկնածուները յուրաքանչյուր ստացել է միջինում 19,747 հազար ձայն: Հաշվի չառնելով պարտված թեկնածուների օգտին տրված քվեները, որոնց համար նույնպես շատ հաճախ ընտրակաշառք է բաժանվել, նախորդ թիվը կլորացնենք մինչև 20 հազարը, ինչը բոլոր ընտրատարածքներում միասին կազմել է 820,000: Հաշվի առնելով, որ քվեների շուրջ երեք քառորդը կրկին տրվել է բարոյահոգեբանական եզրույթներով, ստանում ենք շուրջ 200 հազար քվե:

Հաշվի առնելով նորանկախ Հայաստանի Հանրապետությունում վերջին երկու տասնամյակների ընթացքում ձևավորված ընտրակաշառքի պրակտիկան, երբ համամասնական և մեծամասնական ընտրակարգով քվեարկելու համար ընտրակաշառքը տրամադրվում է առանձին, ապա ընտրակաշառքի համախառն ծավալը կկազմի 450-550 հազար քվե x միավոր ընտրակաշառք: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների պարագայում, ընտրակաշառքի միջին գումարը կազմել է 5,000 դրամ: Այսպիսով, 2007 թվականի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրություններում ընտրակաշառքի ազգային համախառն շրջանառության ծավալը կազմել է շուրջ՝ 2.25 միլիարդ դրամ կամ շուրջ վեց միլիոն ԱՄՆ դոլար:

2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողների թիվը և միավոր ընտրակաշառքի չափը համարելով անփոփոխ , ՀՀ ընտրողների՝ ընտրակաշառքից առաջացած եկամուտները ավելացած արժեքի հարկով և եկամտահարկով հարկելու պարագայում, պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կավելանան համապատասխանաբար. 375 միլիոն և 430 միլիոն դրամով, ինչը կկազմի ավելի քան 800 միլիոն դրամ, որը կարելի է ուղղել ՀՀ մարզերի համաչափ զարգացման խնդիրներին:

Նշված բարեփոխումը կամրապնդի քաղաքացու և պետության միջև կապը, քանի որ տրված քվեի դիմաց ստացած ընտրակաշառքի հարկման պարագայում, քաղաքացիներն ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց ընտրությանը:

Ավելի՛ն, այն քաղաքացիները, որոնք նախկինում քվեարկում էին առանց ընտրակաշառքի, տարեց-տարի հետ կկանգնեն այդ արատավոր սովորությունից և իրենց քվեն կտան այս կամ այն թեկնածուին բացառապես ընտրակաշառքի դիմաց, ինչը էլ ավելի կմեծացնի հարկման բազան, դրանք հասնցելով մինչև առավելագույնը՝ ՀՀ ընտրողների թիվ x ընտրակաշառքի միավոր սահմանին, որը մեր գնահատմամբ կազմում է շուրջ 2,400,000 ընտրող x 5,000 դրամ x 2 (համամասնական + մեծամասնական ընտրակարգով համապետական ընտրություններ) = 24 միլիարդ դրամ, որը կազմում է 2012 թվականի պետական բյուջեի շուրջ 4 տոկոսը (հարկերը կկազմեն շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ):

Հետագա տարիներին, ընտրակաշառքի շնորհիվ ՀՀ ընտրական համակարգում մրցակցության ծավալման, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև սղաճի արդյունքում, պետական բյուջեի մուտքերը նշանակալիորեն կավելանան: 

ՀՀ ընտրական բարեփոխումներին աջակցության նախաձեռնող խումբ


Հ.Գ. վերը նշված առաջարկությունը կենսագործելու ընթացքում առաջացող տեխնիկական խնդիրները, այդ թվում՝ հաշվիչ դրամարկղային կտրոն տրամադրելու և այլ հարցերը կարելի է արագ կերպով կարգավորել ՀՀ կառավարության որոշումներով:
Ուտե՞մ

Էլեկտրոնային կառավարում

Ամեն ինչ սկսվեց էս հարցազրույցից, որում Հայաստան աշխարհի տասնմեկ մարզերից մեկի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը, վստահեցնում է. «Գլոբալ Մեթալ» ՍՊԸ-ն և մյուս ՓԲԸ-ն տարբեր ընկերություններ են և իրար հետ օրինական առք ու վաճառք են արել, որի հետ ես ընդհանրապես կապ չունեմ...»
Collapse )
Ուտե՞մ

...ամեն բառի տակ



«Արդյո՞ք Հայաստանը Ասիա է: Եվ ի՞նչ է Ասիան: Ա՞ր աշխարհում է գտնվում Նարեկացին, ի՞նչ մշակույթ է Հռիփսիմեի տաճարը, որտեղի՞ց են սկիզբ առնում Չարենցի, Սարյանի, Արշիլ Գորկու, Ազնավուրի գեղագիտական ակունքները... Սայաթ Նովա, Նահապետ Քուչակ, Հովնաթանյաններ, քոչարի... Եվ վերջապես՝ «Սասնա Ծռեր» ու Կոմիտաս: Ժամանակ էր պետք, և պե՛տք , որպեսզի մենք մեր տեղը հստակ որոշենք: Ների՛ր ինձ՝ շատ քիչ իմացողիս, որ թույլ եմ տալու մեր տեղն ու տեսակը, գոնե ինձ համար սահմանել: Մենք ոչ եվրոպացի ենք, ոչ էլ՝ ասիացի: Մենք մե՛նք ենք, բացառիկ մի տեսակ՝ և՛ լավով, և՛ վատով... Մեր այդ առանձնահատուկ տեսակն է, որ տառապեցնում է այսքան երկար ժամանակ, և այդ նույն տեսակն է, որ պահում է մեզ այսքան երկար ժամանակ... Պարադոքսը մեր մեջ է, որը հանճարներ է ծնում, և որն ամեն ինչ անում է, որ երկիրը չկայանա: Մեր առանձնահատուկ տեսակը կերևա աշխարհի վրա, երբ չենք ընկնի Եվրոպայի կամ Ասիայի դռները... Բազմիցս կրկնված, գռեհիկ ու սենտիմենտալ «ա՜խ» եմ ուզում քաշել, թե ի՛նչ տեղ ու համարում կունենար իմ ազգը հողագնդի վրա, եթե այդ փոքր բանը, որ Պետություն է առաջացնում, գործնական միաձայնություն է կազմակերպում, այդ ճակատագրական հարցականը, անտրամաբան կնճիռը մի անկյուն գտներ մեր պարադոքսի մեջ: Ասածս ցինիկներին ուտոպիա կարող է թվալ, բայց առանձնահատկությունն ինքնին ասվածարյալ է, և համը չհանենք այնքան, որ Գոյարարը վերջնականապես թիկունք դարձնի մեզ...»

 Աղասի Այվազյան
առանց ծաղիկ..., Էս ու՞ր

Не шалю, никого не трогаю, починяю примус...

Փիսիկը նստել մի մութ անկյուն, հոնքերը կիտել ու գործ էր անում...

...մի խոսքով, ծանոթանում եմ հարևան երկրի էներգետիկ համակարգին՝ միանգամայն բարի նպատակով... բնականաբար, առաջին հերթին փնտրում ու գտնում եմ տարածաշրջանի ամմենահարուստ պետական մարմնի պաշտոնական կայքը ;

...կայքի հոյակերտ ձևավորմամբ ու ծրագրային աննախադեպ լուծումներով հիանալուց հետո, հասկանում եմ, որ կայքի անգլերեն տարբերակը Իլհամի երկրային արքայությունում բացակայում է, իսկ կայքի վերին աջ անկյունում տեղադրված “en” սխմրտիկը ադրբեջանական մշակույթի պես առեղծված է...
Collapse )
Հը՞

Do not give any of your children to be sacrificed to Molek...

"...We would not specify in advance what our response would be,
but it would be both overwhelming and devastating."
Secretary of Defense William Perry, 18 April 1996


On 24 October 2011, during the 66th session of the United Nations General Assembly, held at United Nations Headquarters in New York City, after 17 rounds Azerbaijan was elected as a non-permanent member of the UN Security Council (UNSC) for two-year mandate commencing on 1 January 2012. The UNSC is one of the principal organs of the United Nations and is charged with the maintenance of international peace and security.

During the month of elections, in October 2011, this newly elected UNSC member have violated the ceasefire on the Line of Contact and the Armenian-Azerbaijani border over 1350 times during just one month. The new non-permanent member of UNSC do not agree to withdraw snipers from the Line of Contact and continues shooting resulting in about 30 casualties and even much more injuries every year. The Azerbaijani provoked violations of the ceasefire claimed two dozen soldiers' lives in 2011, according to the personal representative of the OSCE chairperson-in-office Andrzej Kasprzyk.

Collapse )
Տխուր եմ

Անկուռք կռապաշտների մայրամուտը



Երկրի ամենաբարձրաստիճան աշխատանքային միգրանտը լքեց քաղաքը...
... լքեց ու գնաց Երկրի ամենաերիտասարդ թոշակառուի հետքերով...
... միացավ աշխատանքային միգրանտների ավելի քան միլիոնանոց բանակին ու թող ոտքը քարին չդիպչի ուրիշի քաղաքում, ուրիշի հողում, ուրիշի երկնքի տակ...

Collapse )